ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ասադի կինը չի հեռանա Սիրիայից

Ասադի կինը չի հեռանա Սիրիայից
19.10.2016 | 10:38

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Սիրիայից.

«Ես այստեղ էի ամենասկզբից և երբեք չեմ մտածել որևէ տեղ հեռանալու մասին: Այո, ինձ առաջարկել են Սիրիան լքելու հնարավորություն, փախչել Սիրիայից: Այդ առաջարկները ներառում էին անվտանգության երաշխիքներ, իմ երեխաների պաշտպանությունը և նույնիսկ ֆինանսական անվտանգություն: Սակայն պետք չէ հանճար լինել հասկանալու համար այդ մարդկանց իրական նպատակը: Նրանց երբեք չի հուզել իմ բարեկեցությունը կամ իմ երեխաների բարեկեցությունը: Դա եղել է կանխամտածված փորձ՝ խաթարելու մարդկանց հավատը իրենց նախագահի հանդեպ»,- ասել է Ասմա Ասադը:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ